Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
Archi_Galentz_Desecrted_Museum_Sketch_LՍտամբուլի «Թութուն Դեպո» ցուցասրահում 2015-ի սեպտեմբերի 3-ից  մինչև նոյեմերի 1 -ը տեղի է ունենալու «Թոռներ,պատկանելիության նոր աշխարհագրություն » խորագիրը կրող ցուցահանդեսը: Ցուցահանդեսի համադրողը Սիլվինա Տեր-Մկրտչյանն է , ով զուգահեռաբար մասնակցում է նաև Վենետիկի միջազգային բիենալեում հայկական տաղավարը ներկայացնող «Արմենիթի»(Հայություն) նախագծին: Մասնակիցներից ոմանք ևս մասնակցում են «Արմենիթի» նախագծին, որն այս տարվա Բիենալեին ստացել է «Ոսկե առյուծ» մրցանակը: «Թոռներ,պատկանելիության նոր աշխարհագրություն» ցուցահանդեսին մասնակցում են հայ արվեստագետներ Աշոտ Աշոտը (Երևան\ Փարիզ),Մարիամ Բեդոյանը (Բուենոս Այրես), Թալին Բույուկկուռցյանը (Ստամբուլ), Սիլվինա Տեր- Մկրտչյանը (Բուենոս Այրես \Բեռլին), Հերա Բույուկթաշյանը (Ստամբուլ) , Լինդա Գանջյանը (Նյու Յորք), Արչի Գալենցը (Մոսկվա\ Բեռլին) , Կարինե Մացակյանը (Երևան ), Միքայել Օհանջանյանը ( Երևան \Ֆլորենցիա) , Անի Սետյանը (Ստամբուլ ), Արման Թադևոսյանը (Գյումրի\ Նանսի) , Սկոտ Թուֆանկյանը( Նյու Յորք ), Մարի Զոլամյանը( Բեյրութ \Լիեժ):