ՊՐԱՀԱ- Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը Եվրամիությանը կոչ է արել փակել Շենգենյան տարածքի արտաքին սահմանները՝ որպեսզի բարձրացվի ապօրինի փախստականների մուտքը Եմ երկրներ։ Նա նշել է, որ երեք նավը բավարար չեն փախստականներից պաշտպանվելու համար։ Չեխիայի նախագահը արտասահմանյան դեսպանների հետ հանդիպմանն առաջարկել է ստեղծել ԵՄ միացյալ պաշտպանական ուժեր։ Նմանապես, երեքշաբթի այս խնդրին արձագանքել է Չեխիայի ֆինանսների նախարար Անդրեյ Բաբիշը։ Ըստ նրա, անհրաժեշտ է անհապաղ փակել Շենգենյան տարածքի արտաքին սահմանները եւ այդ ոլորտում եվրոպական պետություններին պաշտպանել փախստականների հոսքից ՆԱՏՕ-ի ուժերի օգնությամբ։