Հունվարի 13-ին Չեխիայում Հայաստանի դեսպանության շենքում անցկացվեց ,,Հին նոր տարին,, ամանորյա տոնական ձեռնարկը, որն իր օրհնության խոսքով բացեց Չեխիայի հայերի հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը։Չեխիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը ողջունելով եւ շնորհավորելով ներկա մոտ 45 երիտասարդներին, նրանց առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին զոհված հայ զինվորների եւ նախօրեին Գյումրիում գազանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի հիշատակը։