Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
Vyborg_1 Վիբորգի միջազգային ,, Պատուհան դեպի Եվրոպա,, կինոփառատոնում Արսեն Աղաջանյանի Հայաստան-Ռուսաստան համատեղ արտադրության ,,Honey Money,, ֆիլմն արժանացել է կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակին։ Օգոստոսի 14-ին ավարտված կինոփառատոնում տեղի է ունեցել ֆիլմի համաշխարհային պրեմիերան։ Ինչպես հաղորդում է Սինեպրոմո կայքէջը, ֆիլմը կցուցադրվի նաեւ հարավամերիկյան ամենահեղինակավոր՝ կանադական Մոնրեալի միջազգային կինոփառատոնում, ուր ,,Honey Money,,ին կներկայացնի ֆիլմի գլխավոր դերակատար Հայկ Սարգսյանը։ Նշենք նաեւ, որ Արսեն Աղաջանյանը ոչ միայն ֆիլմի ռեժիսորն է, այլեւ սցենարի հեղինակն ու պրոդյուսերը։ Ֆիլմի օպերատորն է Մկո Մալխասյանը, իսկ երաժշտության հեղինակը` Արա Թորոսյանը։ Ֆիլմում նկարհանվել են նաեւ Միքայել Պողոսյանը, Դավիթ Թադեւոսյանը, Արտաշես Ալեքսանյանը, Լուիզա Ղամբարյանը, Յոնաս Վերսեցկասը։ Ֆիլմը մեր ժամանակակցի մասին մի պատմություն է՝ լի անակնկալներով ու հետաքրքիր շրջադարձերով։