Արդեն հայտնի են Մարսելում սպանված հայ աշակերտի անունը եւ միջադեպի մանրամասները: «Nouvelles d’Arménie»-ն գրում է, որ սպանվածի անունն էր Միշել (Միշա), ազգանունը՝ Ասատրյան: Նա 16 տարեկան էր, սովորում էր Մարսելի Կամիլ Ժյուլյանի անվան մասնագիտական լիցեյում, ուներ բարի համբավ: Այս մասին հայտնումէ NEWS.am-ը: