Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 gulbenkian 10ԼԻՍԱԲՈՆ-ՕՐԵՐ-ի հատուկ թղթակից.  Հուլիսի 20-ին Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում նշվեց Գալուստ Գյուլբենկյանի  հիշատակի օրը՝ մահվան 60-րդ տարելիցը։ Հիշատակի միջոցառումներն սկսվեցին Գյուլբենկյան հաստատության այգում տեղադրված մեծ բարերարի արձանին ծաղկեպսակների զետեղմամբ՝ հաստատության նախագահ պարոն Սիլվայի եւ Գյուլբենկյան ընտանիքի ներկայացուցիչ, հաստատության տնօրենների խորհրդի անդամ Մարտին Եսայանի կողմից։ Արարողությանը ներկա էին նաեւ պետական պաշտոնյաներ, հաստատության ղեկավարներ ու տասնյակ աշխատակիցներ, այդ թվում հայկական բաժանմունքի աշխատակիցները՝ տնօրեն Ռազմիկ Փանոսյանի ղեկավարությամբ։