Երեւանում իր աշխատանքն է սկսել «Մշակութային քաղաքականություն. քաղաքականություն մշակույթի համար. մշակույթի դերը կայուն զարգացման գործում 2015թ. հետո» խորագրով միջազգային համաժողովը։ Համաժողովում ելույթ է ունեցել ՀՀ արտգործնախարար, ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հայաստանի ազգային հանձնաժողովի նախագահ Էդվարդ Նալբանդյանը, որի խոսքը ներկայացնում ենք ստորեւ։