Հուլիսի 8-ին ՄԱԿ-ի կենտրոնակայանում ՄԱԿ-ում Հայաստանի և Նիդերլանդների մշտական ներկայացուցչությունները կազմակերպեցին ձեռներեցության ու կայուն զարգացման հարցերին նվիրված միջոցառում-քննարկում՝ "Ավելին, քան դրամական փոխանցումներ. բազմակողմ գործընկերությունների դերը ձեռներեցության և համայնքների կայուն զարգացման համար" (“Multi-Stakeholder Partnerships beyond Remittances: Sustainable Entrepreneurship for Local Communities in the Post-2015”) խորագրով: Այն անցկացվեց Տնտեսական և սոցիալական խորհրդի հովանու ներքո Քաղաքական բարձրաստիճան ֆորումի շրջանակներում` ՄԱԶԾ հետ համագործակցությամբ: