«Ոսկե ծիրան» Երևանի 12-րդ միջազգային կինոփառատոնը այսօր` հուլիսի 2-ին, մամլո ասուլիսով ներկայացրին փառատոնի համագործակցությունը ՀՀ օտարերկրյա դեսպանությունների հետ: Որպես բանախոսներ հանդես եկան և համագործակցային ծրագրերը մամուլի ներկայացուցիչներին ներկայացրին ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն, ՀՀ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Դեսպանության մշակույթային ատաշե Աննեմարի Կուլումանը, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանությանը կից Գիտության և Մշակույթի Ռուսական Կենտրոնի տնօրեն Մարկ Կալինինը, և "Ոսկե ծիրան" Երևանի ՄԿՓ գեղարվեստական տնօրեն Տկն. Սուսաննա Հարությունյանը:
«Ոսկե ծիրան» փառատոնի համագործակցությունը օտարերկրյա դեսպանությունների հետ
Typography
- Smaller Small Medium Big Bigger
- Default Helvetica Segoe Georgia Times
- Reading Mode