Հուլիսին 5-ին «Բալթիկայի ձայն» միջազգային մրցույթում 11 ամյա Արման Սիմոնյանը կրկին գրավեց 2-րդ տեղը։ Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Չեխիայի ,, Ոսկե տաղանդ ոսկե Պրահայում ,, մրցույթում Արմանը գրավել էր 2-րդ տեղը, որից հետո մեկնել էր Մերձբալթիկա։ Վիլնյուսում անցկացված մրցույթում նա 2-րդ տեղն ապահաովել է 14 մասնակիցների միջեւ անցկացված մրցույթում։ Ժյուրիի նախագահը՝ Պարարվեստի համաշխարհային ֆեդերացիայի նախագահ Արման Ղուկասյանը մեզ հետ զրույցում բարձր գնահատեց մեր պատանի հայրենակցի ելույթը։