Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

arman kirakosyanwerfel viennaԱպրիլի 9-ին Ավստրիայի Ազգային գրադարանի հանդիսությունների Մեծ դահլիճում տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում՝ նվիրված ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելի ծննդյան 125 և մահվան 70-ամյակին: Կազմակերպիչներն էին Ավստրիայում ՀՀ դեսպանությունը և Ավստրիայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող հանձնաժողովը՝ համագործակցությամբ Ավստրիայի գրական ընկերության և «Ֆրանց Վերֆել» կոմիտեի: Միջոցառման խորագիրն էր «Գրականությունը որպես ժամանակի վկա»: