Ֆրանսիան եւ ընդհանրապես աշխարհը ցնցած իսլամական ծայրահեղական ձեռագիր ունեցող ահաբեկչությունը այս օրերին իր վրա կենտրոնացրել է երկրագնդի ուշադրությունը: Վերլուծումները, բանավեճերը, շարժումները շարունակում են ողողել ամեն տարածք, որ սա կամ նա ձեւով մտահոգ է ահաբեկչական միտումի մագլցողականություն արձանագրող ընթացքից: Պարզվում է հետզհետե, որ երկրագունդը իր կարեւորագույն աշխարհագրական միջավայրերով անվտանգության գոտիներից դուրս է եկել եւ կարող է դիմագրավել նման արաքների շարունակականությունը: Փաստացի ուղերձն այն է, որ իսլամական պետությունը իր բազմաճյուղ դրվածքով դուրս է եկել Միջին Արեւելքից, իր «կրոնագաղափարական» ազդեցության տակ է առել ծայրահեղական տարբեր խմբավորումներ, որոնք գործում են բարբարոսաբար` «հանուն կրոնի»: