Հայաստանում Եվրոպայի օրվա տոնակատարությունները մեկնարկեցին մայիսի 16-ին Վանաձորում։ Մեկնարկն ազդարարվեց իտալացի արվեստագետ Ֆաբիո Զանինոյի վարպետության դասով։ Այդ դասից հետո Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան և ԵՄ անդամ պետությունների դեսպանները միացան Վանաձորի տոնակատարություններին քաղաքի Կենտրոնական հրապարակում։ Հենց այնտեղ էլ դեսպան Հրիսթեայի ողջույնի խոսքով բացվեց ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի Տեղեկատվական ցուցահանդեսը։ Ելույթներ ունեցան նաեւ Լիտվայի դեսպան Էրիկաս Պետրիկասը եւ Չեխիայի փոխդեսպան Անի Շահինյանը։