Ինչպես հաղորդում է Panorama.am-ը այսօր վաղ լուսադեմին, ժամը 5:20-ի սահմաններում Բաղրամյան պողոտայի վրա ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ են կիրառել խաղաղ նստացույց իրականացնող քաղաքացիների նկատմամբ: Մասնավորապես, հավաքի մասնակիցների դեմ կիրառվել է ջրցան մեքենա և մահակներ, նշվում է «Իրազեկ Քաղաքացների Միավորում» հասարակական կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ: