Երևանի Անուշավան Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի երգչախումբը Գերմանիայի Էրվիտտ քաղաքում անցկացված երգչախմբերի միջազգային մրցույթում գրավել է պատվավոր առաջին տեղը։ Նշենք, որ մրցույթին մասնակցել են աշխարհի տարբեր երկրների 48 երգչախմբեր։ Ինչպես արդեն ՕՐԵՐը տեղեկացրել էր, հունիսի 16-ին երգչախմբի սաները ելութ էին ունեցել նաեւ Վիեննայի Հայաստան մշակութային կենտրոնում։ Միջոցառման կազմակերպիչներն էին Ավստրիայում ՀՀ դեսպանությունը և Գրաց քաղաքի հայ համայնքը: Վերջինս տարիներ շարունակ աջակցություն է ցուցաբերում Անուշավան Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցին: