Գիտա Էլիբեկյան-Ռադիոլուր- Թբիլիսի- Տիգրան Համասյանի «Լոյս ի լուսոյ» թբիլիսյան համերգից ստացված հասույթը կփոխանցվի ջրհեղեղից տուժածների օգնության հիմնադրամին: Բարեգործական համերգը տեղի կունենա այսօր`(ժամը 20:00-ին) Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլու անվան պետական կոնսերվատորիայում: Իսկ մինչ այդ երիտասարդ դաշնակահարը Երևանի պետական կամերային երգչախմբի հետ հանդես է եկել Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում։