Բունեոս Այրեսում անցկացվող մարդու իրավունքների 16-րդ միջազգային կինոփառատոնում կներկայացվեն նաեւ հայկական ֆիլմեր։ Ինչպես հաղորդել է Բունեոս Այրեսի Հայ Դատի հանձնախմբի նախագահ եւ կինոփառատոնի ժյուրիի անդամ Կարոլինա Ղարագյոզյանը, փառատոնի շրջանակներում կցուցադրվեն հետեւյալ 4 ֆիլմերը՝ ,,Աշխարհն առանց մարդու, ,,Արարատի հետեում,, , ,,Հիշողություններ առանց սահմանների,, եւ ,,Թեւանիկը,,։