Քրդերի կողմից Թել Աբյադի գրավումը ուղենշային ազդեցություն է ունեցել իրադարձությունները վերլուծողների համար: Ռազմական ուղով այնպես է ստացվել է, որ Սիրիայի տարածքի քրդերը, ԱՄՆ-ի գլխավորությամբ արեւմտյան ուժերն ու սիրիական կառավարական բանակները, ըստ էության, պատերազմել են «Իսլամական պետության» (ԻՊ) դեմ: Բայց այս պատկերը համընդհանուր բնույթ չի կրում: Այն իրաքյան տարբերակի մոտավոր պատճենահանումն է, հատկապես նկատի ունենալով քրդական տարածքները ԻՊ-ի թափանցումներից զերծ պահելու միտումով իրականացված գործողությունները: