Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
germany ekumenik armash srbazanՀունիսի 12-ին Գերմանիայի Այխշտետ քաղաքում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման միջոցառում: Այն կազմակերպվել էր Գերմանիայի Կաթոլիկ Եկեղեցու Այխշտետի թեմի առաջնորդ Գերաշնորհ Գրեգոր Մարիա Հանկե (Gregor Maria Hanke) եպիսկոպոսի, ինչպես նաեւ Այխշտետ-Ինգոլշտադի կաթոլիկ համալսարանին կից գործող Կոլլեգիում Օրիենտալե (Collegium Orientale) էկումենիկ հաստատության ռեկտոր Դոկտոր Օլեքսանդր Պետրինկոյի (Dr. Oleksandr Petrynko) եւ փոխռեկտոր Դոկտոր Թոմաս Կրեմերի (Dr. Thomas Kremer) անմիջական ջանքերի շնորհիվ եւ Այխշտետ-Ինգոլշտադի կաթոլիկ համալսարանի ասպիրանտուրայի ուսանող Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Անդրեաս աբեղա Եզեկյանի ու Բավարիայի Հոգեւոր հովիվ Արժանապատիվ Տ. Այգիկ քահանա Հովհաննիսյանի աջակցությամբ: Միջոցառման իրականացմանը նպաստել էր նաեւ Ռենովաբիս (Renovabis) բարեգործական կազմակերպությունը: