ԵՐԵՎԱՆ. – Հայաստանի տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության պետական միգրացիոն ծառայությունից մեզ հեյտնում են, որ ներկայումս գործում է «Տունդարձ» տեղեկատվականինտերնետայինհամակարգ, որը ստեղծվել է օտարերկրյա պետություններից Հայաստանի Հանրապետություն վերադառնալու մտադրություններ ունեցող քաղաքացիների համար: Այն մասնավորապես հնարավորություն է ընձեռում օգտակար տեղեկատվություն քաղել ինչպես վերադարձի և հայրենիքում վերաինտեգրման գործընթացների և այս ուղղությամբ իրականացվող ծրագրերի վերաբերյալ, այնպես էլ ժամանակակից էլեկտրոնային կապուղիներով կոնկրետ հարցերով դիմել հայաստանյան պետական մարմիններին: