Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
 Հայտարարություն
 
Մեզ համար անհանդուրժելի երևույթ Հայ ազգի գոյութենական պայքարի խորհրդանիշ Արցախի՝ Հայկական երկրորդ հանրապետության դրոշի շահարկումը տարբեր կողմերի միջև:
Մի քանի օր առաջ իր հետապնդած նպատակներով խորթ ԱԺԲ-ն էր Արցախի դրոշը հրապարակային կերպով պղծողը, իսկ երեկ՝ Ազգային Ժողովի անդամ, իր պատկանելիությամբ անհասկանալի ՔՊ-ական պատգամավորն էր այդ խորհրդանիշը ԱԺ ամբիոնից իջեցնողը: Ազատագրական Շարժումը ավելի քան զայրացնող է համարում այս քստմնելի երևույթը, որովհետև մենք համոզված ենք՝ ինչպիսին էլ լինեն պատճառաբանությունները կամ այս առիթով հնչեցված խոսքերն ու փոխադարձ մեղադրանքները, Արցախի դրոշը ներքաղաքական էժանագին պայքարի առարկա չի կարող լինել:
 
Հայ ազգի լավագույն զավակները Արցախի դրոշը բարձր պահելու համար իրենց կյանքը զոհաբերել են տասնամյակներ շարունակ: Արցախի հայերը այսօր, ամենադժվարին պայմաններում կառչած են մնում հայրենի հողին ու դրոշին, որոնց մենք ազգովին պարտական ենք:
 
Արցախը համահայկական հպարտանքի առարկան է տարիներ շարունակ ու պիտի շարունակի մնալ յուրաքանչյուր հայորդու ազգային խիղճը ներկայացնող գերագույն խորհրդանիշը: Ազատագրական Շարժման համար Արցախի դրոշը կարմիր գիծ է: Այն վարկաբեկողները պատասխան պիտի տան պատմության ու հայ ազգի առջև, և արդարության դատաստանը ուշ չէ:
 
Ազատագրական Շարժում