Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
Այսօր առավոտյան կյանքից հեռացել է ՌՈՄԵՆ ԿՈԶՄՈՅԱՆԸ։ Այս մասին հայտնում է Հայաստանի ժողովրդային շարժումը։ 
 
 
 
«Նա խորհրդային շրջանում Սփյուռքի հետ մշակութային կապերի կոմիտեի արեւելյան երկրների բաժնի վարիչն է եղել, 1980-ականներին՝ Լիբանանում ԽՍՀՄ-ի դեսպանատան մշակութային կցորդը, անկախ Հայաստանում՝ սփյուռքի լավագույն գիտակը։
Ռոմեն Կոզմոյանն իր իմացություններն ու փորձը, կապերն ու հնարամտությունը ողջ կյանքում օգտագործել է սփյուռքում առկա մեծ ու փոքր խնդիրներին լուծում տալու եւ Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ռազմավարական անհրաժեշտությունները մշակել ու կիրառելու համար։
Ցավակցում ենք Ռոմեն Կոզմոյանի հարազատներին ու բոլոր նրանց, ովքեր ճանաչել ու հիշում են նրան։
Լուսանկարն արվել է Հայաստանում Սիրիայի դեսպանատանը 2020 թվականի փետրվարի 26-ին ըննդեմ թուրքական ռազմական ուժերի Սիրիա ներխուժման եւ ի աջակցություն Սիրիայի ժողովրդի «Հայաստանի ժողովրդական շարժման» նախաձեռնած հանդիպման ընթացքում, որին ներկա էր նաեւ մեկ այլ պատվարժան հայ՝ լուսահոգի արկադի Տեր-Թադեւոսյանը»,- ասված է շարժման հաղորդագրությունում։