Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Ապրիլի 7-ին դեսպան Արման Հակոբյանն իր հավատարմագրերը հանձնեց Իս­րա­յելի Պետության նախագահ Յիցխակ Հերցոգին: 

Արարողությանը հետևած զրույցն ընդ­գրկեց երկկողմ հարաբերություններին, հայ և հրեա ժողովուրդների բազ­մա­դա­րյա կապերին ու ընդհանրություններին, Իսրայելում բնակվող հայ հա­մայն­քին առնչ­վող և այլ հարցեր: 

Զրույցի ավարտին նախագահ Հերցոգը դես­պան Հա­կոբ­յանին ներկայացրեց իր նստավայրի այգում տեղադրված՝ երուսա­ղե­մաբնակ Բալ­յան ընտանիքի արտադրության պատկերազարդ կերամիկական սա­լիկները՝ ու­ղեկցված «Հայկական կերամիկա» գրությամբ ցուցատախտակով:

 

ORER.EU