Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
OLYMPUS DIGITAL CAMERA4-6 Յունիս 2015 թուականներու միջեւ ,Վան քաղաքի մէջ տեղի ունեցաւ Մէզօփօթամիա Բժիշկական Միութեան եւ Վան-Հաքքարի Բժշկական Կաճառի միասնաբար կազմակերպած   Է-րդ Մէզօփօթամիա Բժշկագիտական, Բ-րդ Մէզօփօթամիա Ատամնաբժշկագիտական եւ Ա. Մէզօփօթամիա Դեղգործագիտական  Գիտաժողովները: Գիտաժողովին մասնակից եղան 13 տարբեր երկիրներէ եկող աւելի քան 700 մասնակիցներ իրենց  105 գիտական  զեկոյցներով, գիտաժողովին մասնակից էին նաեւ 3 հայ բժիշկներ, 3 հայ ատամնաբուժեր եւ 1 հայ  դեղագործ(Մարիամ Սարգիսեան- Իրաք) որոնցմէ, Տոցէնդ Ատամնաբուժ Թօրօս Ալճան "Շուրթունքներու եւ Քիմքերու Ճեղքերը" վերնագրեալ, Տոքթ.Արա Ուղուրլիեան "Երակամի ?Զարկերակի Նեղացում-Սեղմուած-" վերնագրեալ, Տոքթ.Համբարձում Մէրկերեան "Հիւանդանոցի Հիկիյէն ու Առողջապահութիւն"վերնագրեալ գիտաժողովի հայերէն բաժնի վարիչ  Տոքթ. Սարգիս Ատամ " Պարբերական Հիւանդութիւն-Հայկական Հիւանդութիւն" վերնագրեալ զեկոյցները ներկաներուն ներկայացուցին հայերէն  լեզուով.