Նարեկ Սուքիասյանը դարձել է մինչեւ 15 տարեկանների բռնցքամարտի Գերմանիայի Հյուսիսհռենոսյան-Վեստֆալիա նահանգի չեմպիոն։ Նա 1906 թ. Քյոլնում հիմնված Գերմանիայի սիրողական բոքսի առաջին և ամենահայտնի SC Colonia 06 ակումբի կողմից մասնակցել է Հյուսիսհռենոսյան- Վեստֆալիա նահանգի մրցաշարին և 38.5 քաշային կարգում նվաճել չեմպիոնի տիտղոսը։