Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 

 

 Նիկոլ փաշինյանը ունակ չի պաշտպանել հայկական պետականության շահերըԱզատագրական շարժում

Վերջին օրերին ադրբեջանաթուրքական ակտիվացող ագրեսիան գալիս է ևս մեկ անգամ հաստատելու Ազատագրական շարժման բոլոր այն պնդումների ճշմարտացիությունը, որ հայ-թուրքական բարեկամության գործընթացը կեղծ օրակարգային է և չի սպասարկում հայկական ազգային շահերը: Այս վտանգավոր զարգացումներին լույսին տակ, այլ կտրուկ միջոցառումների շարքին, իշխանություններից պահանջում ենք նաեւ առնվազն սահմանամերձ շրջաններում աշխարհազորի ստեղծում եւ զինում, որպեսզի ժողովուրդը կարողանա ինքնուրույն կասեցնել թշնամիին հառաջխաղացումը:

Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունները հանդիսանալով հայ-թուրքական բարեկամության ջատագովներ՝ ունակ չեն ստեղծված իրավիճակում ներկայացնել հայկական ազգային շահը, պաշտպանել Արցախը և արցախցիներին, նրանք աներկբա ծառայում են իրենց գաղափարների՝ հայ-թուրքական բարեկամությունը կյանքի կոչելու իրագործմանը, ինչը գործնականում հակադրվում է Հայաստանի Հանրապետության ազգային իրական շահերին:

Պատմական վկայությունները փաստում են, որ միշտ էլ թուրքական կողմը փորձել է օգտվել աշխարհաքաղաքական նպատակահարմարությունից և փորձել է ճնշել մեզ ու նոր զավթումներ անել հայկական հողերից։  Այսօր դա կրկին զգում ենք մեր մաշկի վրա: Ուստի այսօր առավել քան երբևէ հրատապ է այս իշխանություններից ազատվելու անհրաժեշտությունը:

Ազատագրական շարժումը շարունակում է հայրենիքի քաղաքական, սոցիալական ու ռազմական պաշտպանության աշխատանքները' միաժամանակ համարելով, որ Նիկոլ փաշինյանը ունակ չի պաշտպանել հայկական պետականության շահերը։

Մենք շարունակում ենք Փաշինյանի հրաժարականի պահանջով ստորագրահավաքը, որին միացել են տասնյակ հազարավոր մեր հայրենակիցները: Միացեք նաև դուք' հանուն մեր Հայաստանի, Արցախի և մեր հայրենակիցների։

Ստորագրահավաքը կայանում է Երեւանի Հյուսիսային պողոտայում ամեն երեկո 17:00ից 20:00, ինչպես նաեւ առցանց՝ https://form.jotform.com/220514077543047

«Ազատագրական շարժում»