Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
Երեկվանից ադրբեջանական զինուժը կրկին խախտելով Արցախի սահմանագիծը, ռուս խաղաղապահների թողտվությամբ մտել է հայկական Փարուխ գյուղի տարածք։ Այսօր՝ մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, շարունակելով հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառում է նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում նաև «Bayraktar TB-2» տիպի:  Ինչպես հաղորդում է ԱՀ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, հակառակորդի գործողությունների հետևանքով հայկական կողմից զոհվել է ՊԲ երկու պայմանագրային զինծառայող: Վիրավորների թիվը ճշտվում է: 14:00-ի դրությամբ օպերատիվ-մարտավարական իրադրությունը Արցախի արևելյան սահմանագոտում շարունակում է ծայրաստիճան լարված մնալ: 
 
Ի՞նչ հրատապ քայլեր պետք է ձեռնարկի հայկական կողմը։ Այս հարցով դիմեցինք «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանին։ 
 
 
 
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ.- Ադրբեջանն իր հինգկետանոց խաղաղության ծրագրի առաջարկներին առընթեր միաժամանակ ռազմական գործողությունների է դիմում եւ առաջացնում մարդասիրական աղետ։
Պարզ է ուղերձը։ Անկարան եւ Բաքուն փորձում են օգտվել Ուկրաինայի պատերազմից եւ արագացնել պատերազմի հետեւանքների իրավական ամրագրումը պայմանագրային տեսքով։ Այս բոլորը բացատրվում է ճնշամիջոցային քաղաքականությամբ։
 
Անկարան պարզ դարձրեց, որ Երեւանի հետ սկսված երկխոսություններն ընթանալու են փոխկապակցված Երեւան-Բաքու  բանակցություններին։ Անվտանգային խնդիրները, «խաղաղության» ծրագիր հիմնադրույթների փոխառնչակցությունը հաստատվել է Շուշի հռչակագրով, ինչը այլ բան չէ, եթե ոչ թուրք-ադրբեջանական անվտանգային եւ դիւանագիտական միացյալ հայեցակարգ։
 
Ներկա պայմաններում հայկական կողմը պետք է աշխատի ձգել պատերազմի հետեւանքների իրավականացման պրոցեսը։ Շատ բան կախյալ է Ուկրիանայի պատերազմի արդյունքներից եւ դրա հետ սերտորեն կապված ռուս-թուրքական հարաբերությունների վայրիվերումներից։
 
orer.eu