ԱՄՆ-ում 84 տարեկան հասակում վախճանվել է նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը։
Նա եղել է առաջին կինը, որ ամենաբարձր քաղաքական պաշտոնն է զբաղեցրել ամերիկյան պատմության մեջ: Նրանից հետո եղել են նաեւ այլ կանայք։ Օլբրայթի մահվան պատճառը քաղցկեղն է։
Օլբրայթը, ով ծնվել է Պրահայում 1937 թվականին և որպես փախստական 1948 թվականին հաստատվել է ԱՄՆ-ում, Դեմոկրատական կուսակցության նախագահ Քլինթոնի օրոք եղել է պետքարտուղար 1997-2001 թվականներին։ Նա ԱՄՆ 64րդ պետքարտուղարն էր։
Նա նախկինում զբաղեցրել է ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնը: Ամերիկացի և չեխ եռանդուն հայրենասերը, ով բարեկամություն էր անում Վացլավ Հավելի հետ, նույնպես հանդես էր գալիս Չեխիայի, Լեհաստանի և Հունգարիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու օգտին։
2012 թվականին նախագահ Բարաք Օբաման նրան պարգեւատրել է Ազատության Նախագահական մեդալով՝ Միացյալ Նահանգների բարձրագույն քաղաքացիական պարգեւը։
Հիշեցնենք նաեւ, որ Օլբրայթի անմիջական պնդումներով ռմբահարվեց ու քանդվեց նախկին Հարավսլավիան, իսկ ավելի կոնկրետ՝ Սերբիան։
orer.eu