Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 

Մարտի 31-ին ժամը 19:00 «‎Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համատեղ համերգը Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ։

 

Կհնչի Ջոակինո Անտոնիո Ռոսինիի «‎STABAT MATER» ստեղծագործությունը։ Մենակատարներն են՝ Սոֆյա Սայադյանը (սոպրանո), Քրիստինե Սահակյանը (մեցցո սոպրանո), Միքայել Գրիգորյանը (տենոր), Բողոս Բիազբեկյան (բաս): Stabat Mater-ը հոգևոր քրիստոնեական երգ է լատիներեն լեզվով, որը պատմում է խաչված Որդու խաչի առջև սգացող Աստվածամոր մասին: Անվանումը առաջացել է հիմնի առաջին տողից «Stabat Mater dolorosa», ինչը նշանակում է «Կանգնած էր սգավոր մայրը»։

 

Ռոսինին գրել է պարտիտուրայի միայն մի մասը վատառողջ լինելու պատճառով։ Մնացած 6 լրացուցիչ մասերը ավարտել է իր ընկեր Ջովանի Թադոլինին։ Ամբողջական ստեղծագործության բաց պրեմիերան տեղի է ունեցել 1842 թվականի հունվարի 7-ին Փարիզի Իտալական թատրոնի դահլիճում իտալացի օպերային երգիչների կատարմամբ։

Ականատեսները պատմում են, որ Փարիզը մեծ փառքով էր ընդունել ստեղծագործությունը, իսկ հանդիսատեսը բուռն ծափահարություններով բացականչում էր «Ռոսինի՜, Ռոսինի՜»։

 

orer.eu