Ապրիլի 22-ից մինչեւ մայիսի 30-ը Պրահայի Ֆրանսիական ինստիտուտում բացվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված գրական ցուցահանդես։ Ցուցահանդեսի գաղափարը ինստիտուտի տնօրեն, Ֆրանսիայի դեսպանության մշակութային պատասխանատու Իզաբել Գինելինն է, իսկ կազմակերպիչ-պատասխանատուն՝ Ֆրանսիական ինստիտուտի մեդիապահոցի եւ գրականության ու հումանիտար հարցերի բաժնի տնօրեն Յոհան Լը Տալեքը։ Տիկին Իզաբելը մինչ անցյալ տարի, 3 տարի աշխատել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան փոխդեսպան /2011-2014/։ Իսկ 2015-ի ապրիլի 24-ին մեկենել է Երեւան եւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ներկա գտնվել պաշտոնական արարողություններին։ Ինչպես մեզ հետ զրույցում նշեց տիկին Գինելին, նախքան Երեւանը թողնելը, այնտեղ աշխատող դիվանագետները որոշել են 2015 թվականին վերադառնալ Երեւան եւ լինել դեսպանության իրենց հայ գործընկերների կողքին՝ 100-րդ տարելիցի օրերին։ ,,Մեզանից ոչ մեկը հայկական արմատներ չուներ։ 10 հոգի էինք՝ Դուշանբեից մինչեւ Կիեւ ու Պրահա, ֆրանսիական դեսպանություններից ժամանաել էինք Երեւան մեր հարգանքի տուրքը մատուցելու,,-պատմում է տիկին Իզաբելը։