Մարտի 5-6-ը Պրահայում տեղի կունենա ՀԵՀԵՄ՝ Հայ եկեղեցասեր երիտասարդության հավաքը։ 35 երիտասարդներ Եվրոպական տարբեր երկրներից կքննարկեն ապագայի ծրագրեր։ Հավաքին կմասնակցեն Հայ Առաքելական եկեղեցու 4 եպիսկոպոս, երկու վարդապետ, չորս քահանա։
Պրահայի ֆորումին ներկա կգտնվեն Հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգեւորականներ՝ Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Տիրան եպիսկոպոս Պետրոսյանը Վիեննայից , Ռումինիայի թեմի առաջնորդ Տաթեւ եպիսկոպոս Հակոբյանը Բուխարեստից, ՀԵՀԵՄ հոգևոր առաջնորդ Տեր Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանը ԱՄՆ-ից, Գերմանիայի թեմի առաջնորդ Սերովբէ եպիսկոպոս Իսախանյանը Քյոլնից, ինչպես նաեւ Եվրոպայի տարբեր թեմերի հոգեւոր հովիվներ Շվեդիայից, Դանիայից, Գերմանիայից։
Մարտի 5-ին Օլիմպիկ հյուրանոցում կանցկացվեն նախատեսված քննարկումները, որոնք հաջորդ օրը կշարունակվեն Սուրբ հոգի եկեղեցում։
Նույն օրը՝ մարտի 6-ին ժամը 13-ին Պրահայի Սուրբ Հոգի եկեղեցում հայ հոգեւորականների մասնակցությամբ տեղի կունենա ժամերգություն։
Հիշեցնենք, որ ՀԵՀԵՄ հոգևոր առաջնորդ Տեր Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանի առաջնորդությամբ 2022 թվականին Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ) Կենտրոնական գրասենյակը (ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ, Կենտրոնական գրասենյակի տնօրեն՝ Հոգեշնորհ Տեր Թովմա վրդ․ Խաչատրյան, գրասենյակի ծրագրերի պատասխանատու՝ Անգելինա Ալեքսանյան) կազմակերպում են տարածաշրջանային ֆորումներ և Համահայկական ուխտագնացություն (հուլիս 6-10)։
orer.eu