Փետրվարի 27-ին Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանն այցելեց Լեհաստան-Ուկրաինա սահմանային քաղաք Պշեմիսլ։
Ինչպես տեղեկանում ենք դեսպանության ֆեյսբուքյան էջից, Պշեմիսլի հայ համայնքի ներկայացուցիչ Արտեմ Պետրոսյանի ուղեկցությամբ դեսպանը եղավ սահմանային անցակետում և Ուկրաինայից ժամանած փախստականների նախնական տեղաբաշխման վայրում ու ծանոթացավ իրավիճակին։
Այդ օրվա դրությամբ սահմանը հատած հայերը ստացել էին համապատասխան աջակցություն և մեկնել տարբեր ուղղություններով։
Դեսպանի հետ Վարշավա տեղափոխվեց Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամ Ժիրայր Մարգարյանը՝ Երևան մեկնելու համար։
orer.eu