Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

«Ազատագրական Շարժումը» 2022թ. փետրվարի 25-ից մեկնարկում է ստորագրահավաք Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։

Միջոցառման մեկնարկը կտրվի Անդրանիկ Օզանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 25-ին,  ժամը 12:00-ին Եռաբլուրից։

«Այսպիսով մենք չենք արտոնում Հայաստանի իշխանությանը մեր անունից բանակցել թուրք-ադրբեջանական կողմի հետ:

 

ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՊԱՀԱՆՋ

 

ՀԱՆՈՒՆ ազատ, հզոր և ինքնիշխան պետություն ունենալու երազանքի,

ՀԻՇԵԼՈՎ, որ թուրքական ցեղասպան կեցվածքը և ծավալապաշտական ձգտումներն առ այսօր չեն փոխվել, ինչը դրսևորվում է մասնավորապես Հայաստանի շրջափակման, Հայոց ցեղասպանության ժխտման, Արցախի դեմ պատերազմում անմիջական ռազմական մասնակցություն ունենալու, ադրբեջանական շահն առաջ տանելու քաղաքականությամբ,

ԳԻՏԱԿՑԵԼՈՎ, որ հայ-թուրքական սահմանի բացման «առանց նախապայմանների» կեղծ  դրույթի ներքո իրականում թուրքական կողմն ակնկալում է Հայաստանից թուրքական նախապայմանների բացահայտ կամ քողարկված ընդունում, մասնավորապես՝

1) Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից և պահանջատիրությունից հրաժարում.

2) թուրքական սահմանների, ինչպես նաև վերջին միջազգային պայմանագրի (Կարսի անօրինական պայմանագրի) ճանաչում,

3) Արցախի ինքնորոշման իրավունքից հրաժարում.

ՀԱՄՈԶՎԱԾ ԼԻՆԵԼՈՎ, որ անարժանապատիվ և միակողմանի զիջումները չեն դադարեցնելու թուրք-ադրբեջանական ծավալապաշտական ցանկությունները և չեն ապահովագրելու Հայաստանին ու Արցախին հնարավոր նոր պատերազմից և կորուստներից,

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՀԱՄԱՐԵԼՈՎ գործող իշխանությունների վերնախավին, որը թալանը վերացնելու խոստումներով գալով իշխանության՝ մսխել է ժողովրդի վստահությունը, թալանի դեմ պայքարի անվան տակ ժողովրդի փողերը յուրացնելու նոր ձև է կիրառել՝ պարգևավճարների տեսքով, ձևավորել է նոր օլիգարխիկ համակարգ, Հայաստանն ու Արցախը փաստացի տարել է պարտության՝ մարդկային, տարածքային և այլ կորուստներով և ԱՅԺՄ ԷԼ ԱՆԿԱՐՈՂՈՒՆԱԿ Է պաշտպանել Հայաստանի ու Արցախի շահը և համայն հայությանը համախմբել.

ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆՔ, որ չենք արտոնում Հայաստանի իշխանությանը մեր անունից բանակցել թուրք-ադրբեջանական կողմի հետ և  ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ՝

 Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: