ՀՀ նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանի հրամանագրով, հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. Հովհաննես Իգիթյանը նշանակվել է Լիտվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վիլնյուս):
Ծնվել է 1960 թվականին Հադրութում՝ ԼՂԻՄ, ուսանել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտում, տարբեր տարիների հետեւել է Սորբոնի համալսարանի եւ Ռուսաստանի դիվանագիտական ակադեմիայի, Ֆրանսիայի ֆինանսների նախարարության կազմակերպած դասընթացներին։
Աշխատել է տարբեր մասնավոր եւ պետական հաստատություններում, 2003-2018թթ եղել է Հայաստանում ԵՄ առեւտրային պալատի գործադիր տնօրեն։
1990-1995 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավոր, աշխատել Գերագույն խորհրդի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, նաև ԱՊՀ խորհրդարանական վեհաժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ։
1995-1999 թվականներին՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 1-ին գումարման պատգամավոր։ Նախագահել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով, ԵԽԽՎ-ում ղեկավարել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությունը, նաև ԵԱՀԿ ԽՎ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությունը։ Եղել է «Հանրապետություն» խմբակցության անդամ։
2018 թվականի դեկտեմբերի 9-ին ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով։
orer.eu