Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
Harutyun KhachatryanՀարություն Խաչատրյանի կինոմուտքը 80 - ականների երկրորդ կեսից էր, և նա առաջիններից մեկն էր, ով նկատեց մի քանի քայլ այն կողմ թաքնված ժամանակների խստությունը: ,,Կոնդ,, , ,,Սպիտակ քաղաք,, և անմիջապես՝ ,,Քամին ունայնության,,... Այսինքն՝ կինոն ,,հակառոմանտիկ,, է, առանց գունավոր ակնոցների, չի՛ խուսափում իրականությունից, չի տրվում ինքնախաբեության: Կյանքը խոսում է լրիվ, ինքնածին պատմությունների լեզվով: Մարդը նույնպես վավեր է ու հենց դրանով էլ՝ կերպար: