Ինչպես տեղեկացնում է https://iravaban.net-ը Ազգային ժողովի նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը փետրվարի 14-ին կարգադրություն է ստորագրել, որում ասվում է․
«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով, «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասով եւ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ա. Միրզոյանի 2022 թվականի հունվարի 31-ի թիվ 1113/3780-22 գրությունը՝ կարգադրում եմ. 1. 2022 թվականի փետրվարի 14-ից երկու տարի ժամկետով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից գործուղված Տիգրան ՍԵՅՐԱՆՅԱՆԻՆ նշանակել Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի պաշտոնում»:
Հիշեցնենք, որ դեսպան Տիգրան Սեյրանյանը արտգործնախարարության փորձառու դիվանագետներից է, աշխատել է Իրանում եւ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանություններում, երկար տարիներ ղեկավարել է ԱԳՆ հյուպատոսական վարչությունը, 2011-2018թթ եղել է Հայաստանի դեսպանը Չեխիայում եւ Սլովակիայում, իսկ 2019-2021 թթ-ը՝ Ուկրաինայում։
orer.eu