2022 թվականի փետրվարի 20-ից 22-ը Բռնոյի Մասարիկ համալսարանում տեղի կունենա «Վերկառուցելով ուշ անտիկ Հայաստանի (մ.թ. II–8-րդ դարեր) պատմագրությունը, նյութական մշակույթը, աննյութական ժառանգությունը» գիտաժողովը, որը անցկացվում է «Մշակութային փոխազդեցությունները միջնադարյան ենթակովկասյան տարածաշրջանում. պատմագրական և արվեստ-պատմական հեռանկարներ» ծրագրի շրջանակներում՝ Չեխիայի գիտական հիմնադրամի – Շվեյցարիայի ազգային գիտական հիմնադրամի; Ֆրիբուրգի համալսարանի արվեստի պատմության ամբիոնի և Բռնոյի Մասարիկ համալսարանի Արվեստի պատմության ամբիոնի վաղ միջնադարյան ուսումնասիրությունների կենտրոնի համագործակցությամբ:
Գիտաժողովի գլխավոր զեկուցումը՝ « Հայկական ճարտարապետության ոսկե դարը՝ 7-րդ դար. ուշ անտիկ ժառանգության գագաթնակետը». կներկայացնի պրոֆեսոր Պատրիկ Դոնաբեդյանը Ֆրանսիական Էքս-Մարսելի համալսարանից։
Գիտաժողովում հայ մասնակիցների թվում ելույթներ կունենան Լիլիթ Միքայելյանը եւ Զարուհի Հակոբյանը Երեւանի պետական համալսարանից, Նազենի Ղարիբյանը Մատենադարանից, Գեւորգ Ղազարյանը Աթենքի համալսարանից եւ Լեւոն Հակոբյանը Մոսկվայի արվեստի ուսումնասիրությունների պետական ինստիտուտից։
Գլխավոր զեկուցումը տեղի կունենա Հանս Բելթինգ գրադարանում փետրվարի 20-ին, ժամը 18ին, որին ներկա կվտնվեն նաեւ Չեխիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը և Արվեստի ֆակուլտետի դեկան պրոֆ. Դոկտոր Միլան Պոլը։
Հաջորդ երկու օրերին զեկուցումներով հանդես կգան հայ եւ օտար տասից ավելի զեկուցողներ, որոնք կներկայացնեն Հայաստանի ու արտերկրի գիտական ու համալսրանական հաստատությունները։
orer.eu