Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
Սինեմարթ» երիտասարդական ՀԿ-ն «COVID-19․ Քաղաքացիական հասարակության ճկունություն և կայունություն» ծրագրի շրջանակներում սկսում է <<ՊատՎ/Րաստվի՛ր>> ենթադրամաշնորհային ծրագիրը:
 
Մեր վերապատրաստված 5 իրազեկողներն անցել են համապատասխան դասընթացներ, ձեռք են բերել շատ կարևոր հմտություններ և այժմ ներգրավված են դաշտային աշխատանքներում։ Նրանք շրջելու են Լոռու մարզի բոլոր բնակավայրերով, հանդիպումներ են ունենալու տնտեսվարողների հետ, որոնց ժամանակ կտեղեկացնեն Covid-19- ի դեմ պատվաստանյութերի կարևորության մասին՝ որպես համավարակի դեմ պայքարի կարևոր կանխարգելիչ քայլ։
 
«COVID-19․ Քաղաքացիական հասարակության ճկունություն և կայունություն»-ը 48 ամսյա ծրագիր է, որն իրականացվում է «Հավասար իրավունքներ և անկախ մեդիա» ֆրանսիական ոչ առևտրային կազմակերպության և Մարդու իրավունքների տուն Երևանի կողմից՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ։