
Դեսպան Եդիգարյանը, շնորհավորելով Ա.Կովատչևին, նշել է, որ շատ բարձր է գնահատում վերջինիս ներդրումը, առաջին հերթին մարդասիրական խնդիրների լուծման ուղղությամբ և հաջողություններ մաղթել վերջինիս գործունեությունում՝ ի շահ Հայաստանի և Բուլղարիայի միջև բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդման:
Շնորհակալություն հայտնելով բարձր գնահատանքի համար, Ա.Կովատչևը նշել է, որ Հայաստանը և Բուլղարիան ամուր կապերով կապված են և պետք է շարունակել այդ հարաբերությունների ամրապնդումը:
Հանդիսավոր արարողությանը ներկա են եղել բուլղար և հայ հյուրեր, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչներ: