Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
Հաշվի առնելով երաժիշտների շրջանում վարակվածության քանակը՝ Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ Ռոսինիի "Stabat Mater" կատարումով համերգը փետրվարի 4-ից տեղափոխվում է մարտի 31։ Բոլոր տոմսերն ու հրավիրատոմսերը մարտի 31-ին լինելու են ուժի մեջ։
 
Փետրվարի 4-ին ժամը 19:00 «‎Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համատեղ համերգը Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ։ Կհնչի Ջոակինո Անտոնիո Ռոսինիի «‎STABAT MATER» ստեղծագործությունը։
 
Մենակատարներն են՝ Սոֆյա Սայադյանը (սոպրանո), Քրիստինե Սահակյանը (մեցցո սոպրանո), Միքայել Գրիգորյանը (տենոր), Զոհրաբ Զոհրաբյանը (բաս): եքիջյան
Տոմսերի արժեքը` 1000-8000 դր․ 
 
Stabat Mater-ը հոգևոր քրիստոնեական երգ է լատիներեն լեզվով, որը պատմում է խաչված Որդու խաչի առջև սգացող Աստվածամոր մասին: Անվանումը առաջացել է հիմնի առաջին տողից «Stabat Mater dolorosa», ինչը նշանակում է «Կանգնած էր սգավոր մայրը»։ 
 
Ռոսինին գրել է պարտիտուրայի միայն մի մասը վատառողջ լինելու պատճառով։ Մնացած 6 լրացուցիչ մասերը ավարտել է իր ընկեր Ջովանի Թադոլինին։ 
 
Ամբողջական ստեղծագործության բաց պրեմիերան տեղի է ունեցել 1842 թվականի հունվարի 7-ին Փարիզի Իտալական թատրոնի դահլիճում իտալացի օպերային երգիչների կատարմամբ։ Ականատեսները պատմում են, որ Փարիզը մեծ փառքով էր ընդունել ստեղծագործությունը, իսկ հանդիսատեսը բուռն ծափահարություններով բացականչում էր «Ռոսինի՜, Ռոսինի՜»։