Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Հունվարի 25-ին Արգենտինայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Վիրաբյանն իր հավատարմագրերը հանձնեց նախագահ Ալբերտո Ֆերնանդեսին:

Արարողությունը, որին ներկա էր նաև Արգենտինայի արտաքին հարաբերությունների, միջազգային առևտրի և պաշտամունքի նախարար Սանտիագո Կաֆիերոն, տեղի ունեցավ նախագահի նստավայրում՝ Վարդագույն տանը:

Համավարակային սահմանափակումներով պայմանավորված` արարողությանը նախագահի հետ առանձնազրույց նախատեսված չէր: