Հայաստանի Հանրապետության եւ Բուլղարիայի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված Սոֆիայում տեղի է ունեցել հայ նկարիչների ցուցահանդես, որին ներկայացված էր նաեւ Հայաստանից ժամանած Ալեքսանդր Դերոյանի արվեստի գործերը: Միջոցառմանը ներկա են եղել դիվանագետներ, բուլղարահայ կազմակերպությունների եւ Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչներ։
Բուլղարիայում Հայաստանի դեսպան Արմեն Եդիգարյանը իր ելույթում բարձր է գնահատել դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 ամյակը, նշելով, որ նման ցուցահանդեսներով նաեւ ցույց են տալիս ոչ միայն եղբայրական կապերը, այլեւ երկու ժողովուրդների նմանությունները։
orer.eu