Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
Ճապոնիայում հայ երաժշտական մշակույթն ակտիվորեն տարածելու գործում մեծ ներդրում ունենալու համար Տոկիոյում Կոմիտասի անվան երաժշտական միության համահիմնադիր, տաղանդավոր դաշնակահար Տակահիրո Ակիբան պարգևատրվել է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մեդալով: Այս մասին հայտնում է ՀՀ դեսպանությունը։ 
 
 
2022 թ հունվարի 17-ին դեսպան Արեգ Հովհաննիսյանը ՀՀ դեսպանությունում մեդալը հանձնել է ճապոնացի երաժիշտին: Հանդիպմանը քննարկվել են առաջիկայում իրագործվելիք ծրագրերը, մասնավորապես, Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ նախատեսվող միջոցառումները:
 
Սրտանց շնորհավորում ենք Տակահիրո Ակիբային պարգևատրման կապակցությամբ և մաղթում նորանոր հաջողություններ:
 
Տեղեկացնում ենք նաև, որ ս.թ. մարտի 13-ին Տոկիոյում կկայանա Ակիբայի և ջութակահար Կեիկո Ուրուշիհարայի համերգը, որի շրջանակներում երաժիշտները կկատարեն նաև Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները՝ հայ անվանի երգահանի 100-ամյակի կապակցությամբ:
 
orer.eu