Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 Հունվարի 14 - ին Կոտայքի ռեգիոնալ գրադարանում տեղի ունեցավ հանդիպում բանաստեղծ, տեսաբան Սլավի Ավիկ Հարությունյանի հետ։

Միջոցառումը վարում էր հրազդանցի բանաստեղծուհի Վարդ Արծափէն։ Նա ներկայացրեց Սլավի Ավիկ Հարությունյանի կենսագրությունը, պատմեց գրողի անցած ուղու մասին, հանդիսատեսներին ներկայացրեց հատվածներ Սլավի Ավիկ Հարությունյանի ստեղծագործություններից։ Գրադարանի լեփ լեցուն դահլիճում հավաքվել էին գրողներ, նկարիչներ, թատերական գործիչներ, դպրոցների ուսուցիչներ ու աշակերտներ։

Բանախոսների շարքում էին Հրազդանի թատրոնի ռեժիսոր Աշոտ Սարգսյանը, Հայաստանի գրողների միության Կոտայքի բաժանմունքի ղեկավար, ճանաչված գրող Հակոբ Հարությունը։

Թատրոնի ռեժիսորը ՝ խոսելով Սլավի Ավիկ Հարությունյանի «Արվեստի նշանագիտական սահմանները» գրքի մասին ՝ շեշտեց, որ այդ գիրքը մի յուրօրինակ գործնական ձեռնարկ է բոլոր հայ արվեստագետների համար, իսկ Հակոբ Հարությունը միջոցառման մասնակիցներին ներկայացրեց Սլավի Ավիկ Հարությունյանի պոեզիայի առանձնահատկությունները ՝ պարզաբանելով, թե ինչ նորարարություններ է բերում բանաստեղծը ոչ միայն հայ, այլ նաև եվրոպական պոեզիայում։ Դրա վկայությունն է, որ Սլավի Ավիկ Հարությունյանի գրքերը թարգմանված է աշխարհի տարբեր լեզուներով, այդ թվում ՀՀ ԳԿՄՍ նախարարության հովանավորությամբ. մասնավորապես ՝ իսպաներեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, կատալերեն լեզուներով։

Գրողի գրքերը՝ բացի Հայաստանից տպագրվել են Եվրոպայում, Ռուսաստանում և Լատինական Ամերիկայում։ Պատասխանելով հանդիսատեսների բազում հարցերին, վերջում՝ բանաստեղծ, փիլիսոփա Սլավի Ավիկ Հարությունյանը խոսեց ինչպես ժամանակակից հասարակության խնդիրների, այնպես էլ ժամանակակից արվեստի բնույթի մասին։

Պարզաբանելով պոստմոդեռնի կողմից պսակազերծվող անցյալ ժամանակն ու տարածությունը,կինոյում՝ օպերատորական (կադեմա), և մոնտաժային (էդեմա) կադրերի նշանակությունը, որպես բազմակի իրականությունների շղթա, մետանառատիվների տրանսֆորմացիան ու՝ դրանց արդյունքում ևս բազում իրականությունների, նոր մետանառատիվների առաջ գալը։

Վերջում ՝ Սլավի Ավիկ Հարությունյանը իր շնորհակալությունը հայտնեց Կոտայքի մարզի գրադարանին, միջոցառման կազմակերպեչներին ու մասնակիցներին։

orer.eu