Viber մեսենջերն ամփոփում է 2021 թվականի արդյունքները և ներկայացնում հավելվածի օգտագործման վիճակագրությունը։ Պարզվել է, թե Հայաստանի բնակիչները որքան հաճախ են Viber-ի միջոցով ուղարկում հաղորդագրություններ և սթիքերներ, օգտվում չաթ բոտերից, խմբակային չաթերից և մեսենջերի նոր գործառույթներից, օրինակ՝ ընդլայնված իրականության դիմակներից։
Viber-ի տվյալներով՝ Հայաստանում 2021 թվականին մեսենջերի օգտատերերն ուղարկել են մոտ 5,4 միլիարդ հաղորդագրություն։ Ընկերների, հարազատների և գործընկերների հետ շփվելու համար Հայաստանի օգտատերերի շրջանում մեծ պահանջարկ են ունեցել նաև սթիքերները. հայ օգտատերերը նախորդ տարվա ընթացքում օգտագործել են 262 միլիոն անգամ։
973 հազար հայաստանյան օգտատեր ներառված է Viber խմբային չաթերում։ Հայաստանում հատկապես տարածված են Viber-ի չաթ-բոտերը. 2020 թվականի համեմատ դրանց թիվն աճել է 22%-ով։
2021 թվականի կարևոր իրադարձություններից էր AR դիմակների և ընդլայնված իրականության զտիչների գործարկումը Viber հավելվածի ներսում։ Դիմակները սնուցվում են Snap Inc-ի տեխնոլոգիայով, որը AR դիմակների համաշխարհային առաջատարն է և Snapchat հավելվածի մշակողը: Viber Masks-ի թողարկումից ի վեր Հայաստանի բնակիչները մոտ 500 հազար անգամ օգտագործել են AR դիմակներ և զտիչներ՝ նկարներ, տեսանյութեր և GIF անիմացիաներ ստեղծելու համար։
«Այս դժվարին տարում, երբ մեզանից շատերը ստիպված էին նվազագույնի հասցնել անձնական շփումները համաճարակի պատճառով, Viber-ը վերակենդանացրեց նամակագրությունը մեսենջերում և էլ ավելի հետաքրքիր դարձրեց շփումը», - նշում է Rakuten Viber-ի գլոբալ զարգացման տնօրեն Աննա Զնամենսկայան: «Մարդիկ ցանկանում են առցանց շփվել և դրա համար ընտրում են տարբեր ձևաչափեր՝ վագրի կերպարով շնորհավորել ընկերոջը, կամ ողջունել հարազատներին Հայաստանի ազգային տարազներով։ Այս ամենը հնարավոր դարձավ, օրինակ, AR դիմակների գործառույթի շնորհիվ։ 2022 թվականին մենք կշարունակենք թողարկել հաղորդակցության համար էլ ավելի հետաքրքիր և օգտակար գործառույթներ»։
Rakuten Viber-ի մասին.
Viber-ը զանգեր կատարելու և հաղորդագրություններ ուղարկելու հավելված է, որը հնարավորություն է տալիս բոլորին մշտապես լինել կապի մեջ անկախ գտնվելու վայրից։
Ամբողջ աշխարհում մեր օգտատերերը միմյանց անվճար տեքստային հաղորդագրություններ են ուղարկում, տեսազանգեր կատարում, զրուցում խմբային զրուցարաններում, հաղորդակցվում նախընտրած բրենդների և հայտնի մարդկանց հետ, ինչպես նաև հետևում նորություններին: Մենք երաշխավորում ենք հավելվածից օգտվողների ազատությունն ու անվտանգ հաղորդակցությունը:
Viber-ը պատկանում է Rakuten Inc.-ին, որը էլեկտրոնային առևտրի և ֆինանսական ծառայությունների համաշխարհային առաջատարն է: Viber հավելվածը «Barcelona» ֆուտբոլային և «Golden State Warriors» բասկետբոլային ակումբների պաշտոնական մեսենջերն է՝ զանգերի և ակնթարթային հաղորդագրությունների ծրագիրը: