Իսպանիայում Հայաստանի դեսպան Սոս Ավետիսյանն այսօր իր հավատարմագրերն է հանձնել Իսպանիայի թագավոր Ֆելիպե 6-րդին։
Հանդիսավոր արարողությանը հետևած առանձնազրույցի ընթացքում դեսպան Ավետիսյանն ու Իսպանիայի թագավորն անդրադարձել են հայ-իսպանական երկկողմ հարաբերությունների ներկա մակարդակին, կարևորել դրանց հետագա զարգացումը, ինչպես նաև՝ բարձր գնահատել Իսպանիայում բնակվող հայ համայնքի դերը մեր ժողովուրդների միջև բարեկամական կապերն ամրապնդելու գործում։
Այս մասին հայտնել է Հայաստանի դեսպանությունը։
orer.eu