Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

2022-ի  հունվարի 6 ին Պրահայի Սուրբ Հոգի եկեղեցում տոնախմբվեց Սուրբ Ծննդյան եւ Աստուածահայտնության տոնը եւ կատարվեց Ջրօրհնեք՝  Չեխիայի, Սլովակիայի, Հունգարիայի Հայ առաքելական եկեղցու հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանի նախագահությամբ։ Ինչպես նախորդ տարի, այս տարի էլ մկրտութեան խաչեղբայրը Պրահայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ծխական խորհրդի փոխատենապետ, եկեղեցու մշտական բարերար Աղասի Զավարյանն էր։ 

Սուրբ Պատարագի ընթացքին Հայր սուրբն անդրադարձավ Սուրբ Ծննդյան տոնի խորհրդին։ 
Պատարագին մեծ թվով հավատացյալներ էին ներկա ոչ միայն Պրահայից, շրջակա քաղաքներից, այլեւ Բռնոյից ու Սլովակիայից։ Սուրբ Պատարագին ներկա էր  նաեւ Չեխիայում Հայաստանի Արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանը տիկնոջ հետ։ Ներկա հայրենակիցները ոչ միայն հաղորդություն ստացան, այլեւ Սուրբ մյուռոնով օրհնված ջուրը։  
 
Ավելացնենք, որ նախորդ օրը Հայր Բարսեղը Ճրագալույցի պատարագ էր մատուցել Բռնո քաղաքում։ 
 
orer.eu