Երիտասարդ օպերային երգիչների ծրագրի VIRTUAL միջազգային մրցույթում առաջին մրցանակին է արժանացել երիտասարդ բարիտոն Նավասարդ Հակոբյանը։ Կանանց մրցույթում առաջին մրցանակին է արժանացել Հարավային Կորեայից սոպրանո Հյունջու Մունը։ Մրցանակակիրները ստացել են 2500 ԱՄՆ դոլլար դրամական մրցանակ։ Այլ մրցանակային տեղեր են զբաղեցրել ԱՄՆ-ն, Արգենտինան, Մոնղոլիան ներկայացնող երգիչները։
Դեկտեմբերի 13-ին արդեն տեղեկացրել էինք, որ Երիտասարդական օպերային ծրագրի մենակատար բարիտոն Նավասարդ Հակոբյանը Նյու Յորքում կայացած Premier Opera Foundation միջազգային մրցույթում շահել էր առաջին տեղը։
Կրկին շնորհավորում ենք մեր հայրենակցին նման մրցանակի արժանանալու կապակցությամբ։
orer.eu