ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունգարիայի կառավարության միջնորդությամբ 5 հայ ռազմագերիներ վերադարձան հայրենիք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Վահան Հունանյանը:
Հայաստան վերադարձած ռազմագերիներն են՝ Սարգիս Աբրահամյան Արթուրի, Արման Խաչատրյան Վաչագանի, Վահե Աղաջանյան Սասունի, Սուրեն Խաչատրյան Լյովայի, Արամ Ավետյան Արտյոմի:
Նաեւ Հունգարիան կորոնավիրուսի դեմ 100 հազար դեղաչափով պատվաստանյութ է ուղարկել Հայաստան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է այդ երկրի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն՝ չհստակեցնելով, թե որ ընկերության արտադրած պատվաստանյութի մասին է խոսքը:
Նա տեղեկացրել է նաև, որ Հունգարիան ունի բավարար պատվաստանյութ՝ առաջին, երկրորդ ու երրորդ դեղաչափերով իր քաղաքացիներին պատվաստելու համար: