Այսօր՝ դեկտեմբերի 26֊ին, տեղի ունեցավ Կատալոնիայի « Արարատ» միության «Այբ» Մեսրոպատառ դպրոցի հանդեսը՝ նվիրված Ամանորին ու Սուրբ Ծննդյան տոներին։ Համաճարակի հետ պայմանավորված՝ ցավոք հավաքույթը սահմանափակ քանակակով էր բայց ինչպես ուսուցիչները, այնպես էլ կիրակնօրյա դպրոցի սաներն ու նրանց ծնողները կարոտ էին կենդանի շփումների։ Տիրում էր ջերմ մթնոլորտ։ Երեխաների պարի ու երգերի ղողանջների տակ ՝դպրոցը ազդարարեց կրկին անգամ իր հավատարմությունը հայոց բառին, խոսքին ու անմնացորդ նվիրվածությունը հայրենիքին ՝ Մայր Հայաստանին։